-
24.04.2020|
23:14
Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:
-
24.04.2020|
23:13
Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ նշելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր:
-
24.04.2020|
23:13
Ուկրաինայի ողջ տարածքում ապրիլի 24-ին ընթանում են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Analitikaua.net-ը նշում է, որ թեմատիկ միջոցառումները սկիզբ են առել հիշատակի օրից մի քանի օր առաջ։
-
24.04.2020|
23:12
Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նա գրել է.
-
24.04.2020|
23:11
Լիբանանի «L’Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» վերնագրով։
-
24.04.2020|
23:09
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է Հայոց ցեղասպանության մասին՝ հերթական անգամ ներկայացնելով Թուրքիայի ժխտողական թեզերը: Այս մասին տեղեկանում ենք haberturk.com կայքից:
-
24.04.2020|
23:08
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
-
24.04.2020|
23:07
Վրաստանը հետ է կանչելու Կիևից իր դեսպանին, եթե երկրի նախկին նախագահ և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին դառնա Ուկրաինայի փոխվարչապետ, այդ նշանակումն անընդունելի է Թբիլիսիի համար, ուրբաթ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
-
24.04.2020|
23:06
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է աշխատանքի անցնել երկուշաբթի ՝ ապրիլի 27-ին, որպեսզի երկրում ավելի արդյունավետ կառավարվի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, հայտնում է The Telegraph թերթը:
-
24.04.2020|
23:06
ՌԴ Կենտրոնական բանկը 1.5 տոկոսով իջեցրել է բանկային տոկոսադրույքը:
Հետայսու այն կկազմի 5.5 տոկոս: Բանկն այդ քայլին է դիմել կորոնավիրուսից և նավթի գնանկումից տուժած տնտեսությունն ակտիվացնելու համար: